
Իմ անունով կեղծ էջեր են ստեղծվել. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում, որով ահազանգում է, որ իր անունով կեղծ էջեր են բացվել:
«Սեյրան Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերի ընթացքում ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր, որոնք, ներկայանալով որպես պաշտոնական էջ, ապակողմնորոշում են հասարակությանը՝ իմ անունից հայտարարություններ տարածելով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա է իմ պաշտոնական էջը : Եվ ինձ ուղղված հարցերը, նամակները կարող եք ուղարկել այս հասցեով՝ անմիջականորեն կապ հաստատելով ինձ հետ: