Ինչպես են Վաշինգտոնում պատրաստվում Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմանակալության արարողությունները կշարունակվեն երեք օր: Դրանք կմեկնարկեն հինգշաբթի օրը, կավարթվեն շաբաթ օրը: Բուն երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին՝ Կոնգրեսում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Թրամփի երդմնակալությունը նախատեսված է լինել նախորդների համեմատ ավելի կարճ ու գործնական:
Վաղը Թրամփն ու փոխնախագահն ընտրված Մայքլ Փենսը Արլինգտոնյան ազգային գերեզմանում ծաղիկներ կդնեն անհատ զինվորի հուշարձանին, ապա կայցելեն Վաշինգտոնի կենտրոնական բուլվարում գտնվող նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիր: Այստեղ համերգ է նախատեսված:
Նշվում է, որ ԱՄՆ մայրաքաղաքում նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են: Սպիտակ տանը մինչև Կոնգրեսի շենքին կապող փողոցի երկու կողմերում տրիբունաներ են դրվել, որտեղից քաղաքացիները պետք է հետևեն միջոցառմանը:
Երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունը կհսկեն համապատասխան մարմինների 28 հազար աշխատակիցներ: Անվտանգության ուժերը կաշխատեն ուժեղացված ռեժիմով, արարողությանը նախատեսվում է 900 հազար մարդու մասնակցություն: Որոշ տեղեկություններով, արարողության համար ծախսվել է 100 մլն դոլար:
«Ռոյթերզ»-ը հրապարակել է լուսանկարների շարք, թե ինչպես են պատրաստվում այդ արարողությանը:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը չի մեկնաբանում Թրամփի նախաձեռնությունները մինչ նրա երդմնակալությունը
- Ակտիվիստները սպառնում են խաթարել Թրամփի երդմնակալության արարողությունը
- Թրամփի երդմնակալությանը մասնակցելու հրավերն ընդունել է նախկին նախագահներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան