Արոնյան-Նեպոմնյաշչի պարտիան խաղաղ ելք է ունեցել
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է «Տատա Սթիլ» շախմատի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին: Պարտիայի 28-րդ քայլին կողմերը համաձայնվել են կիսել միավորը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Չորրորդ տուրում մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը հաղթանակ է տոնել Ադհիբան Բաշկարանի նկատմամբ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էլ առավելության է հասել Վեյ Յիի նկատմամբ: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Ուեսլի Սոն: Գիրի – Անդրեյկին, Ռապորտ-Վոյտաշեկ և Հարիկրիշնա -Կարյակին խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այս տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է, ով ունի 3.5 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ մնում Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և ընթանում է 8-րդ հորիզոնականում: 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը: