Մադոյանն ու Տավակալյանը կարևոր միավորներ են վաստակել իրենց թիմերի համար
NCAA-ի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 75-70 հաշվով պարտություն է կրել «Նորֆոլկ Սթեյթ» ակումբից: Տավակալյանը խաղադաշտում է անցկացրել 23 րոպե և վաստակել 8 միավոր: 19 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
«Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 106-71 հաշվով առավելության է հասել «Աննա Մարիա» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում է անցկացրել 27 րոպե և վաստակել 9 միավոր: