Սարկիսովը «Ենիսեյի» հետ մեկնել է Թուրքիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» հետ մեկնել է Թուրքիա, որտեղ թիմը կանցկացնի ուսումնամարզական առաջին հավաքը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն Անթալիայում կմնան մինչև փետրվարի 3-ը` այդ ընթացքում անցկացնելով ստուգողական մի քանի հանդիպումներ, որը հնարավորություն կտա դիտելու նորեկների խաղը:
Հիշեցնենք, որ Սարկիսովը «Ենիսեյի» հետ օրերս էր պայմանագիր կնքել, որը նախատեսված է մինչև 2018 թ. մայիս: Նա մինչ այդ հանդես էր գալիս «Մորդովիայում»: