Թալիշում սկսվել են համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինաշխատանքները
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում օրեր առաջ սկսվել են համայնքապետարանի և հանդիսությունների սրահի կառուցման շինարարական աշխատանքները՝ իրենց օժանդակ ենթակառույցներով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, և հավելել, որ պատրաստ են նաև 50 բնակելի տների տեղակապման նախագծերը:
«Արդեն պատրաստ է Թալիշի ամբողջական վերականգնման ծրագիրը: Շինարարության առաջին փուլում սկսված են քանդման ու հարթեցման աշխատանքները: Արդեն ծավալվել է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը: Առաջիկա օրերին կսկսվի նոր դպրոցի և մանկապարտեզի կառուցումը: Նոր ուսումնական տարում Թալիշում կհնչի դպրոցական առաջին զանգը»,- հավելել է Կ. Շահրամանյանը:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ բոլոր կառույցները իրականացվում են գյուղի՝ անվտանգ և թշնամու կողմից չդիտարկվող հատվածներում, որոնք պարտադիր կունենան ապաստարաններ:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշում տները կառուցվում են ապաստարաններով
- ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր
- Արտակ Բեգլարյանը՝ Թալիշի վերականգնման, վերաբնակեցման մասին
- Թալիշցի դպրոցականները երազում են վերադառնալ իրենց ծննդավայր
- Հիմնովին վերականգնվում է Արցախի Թալիշ գյուղը. «Արցախպրես»
- Հիմա Թալիշում անվտանգ է. Սեյրան Օհանյան
- Իտալական «Sky TG24» հեռուստաալիքը՝ Թալիշում ադրբեջանական հատուկջոկատայինների իրականացրած վայրագությունների մասին