Վահագն Պապյանը, Վարդուհի Խաչատրյանը և Կոնստանտին Ռիտտել-Կոբիլյանսկին՝ մեկ բեմում
Իսրայելի Աշդոդ քաղաքում այսօր Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու միջազգային մրցույթների դափնեկիրներ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա) և բարիտոն Կոնստանտին Ռիտտել-Կոբիլյանսկին (Գերմանիա): Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Վահագն Պապյանը:
Վ. Պապյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Viva Callas» խորագրով համերգին կհնչեն Վ.Ա. Մոցարտի, Ջ. Ռոսսինիի, Վ. Բելլինիի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Ժ. Բիզեի, Յ. Շտրաուսի և այլ կոմպոզիտորների օպերաներից արիաներ և դուետներ:
«Viva Callas» մեկ համերգ արդեն կայացել է:
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Պապյան. Լուրջ արվեստը միշտ կողմնակի օգնության կարիք ունի
- Տանը ելույթ ունենալն ավելի հաճելի է. Վահագն Պապյան
- Վահագն Պապյանի ղեկավարությամբ ներկայացվելու է «Տրավիատա» օպերան
- ՀՊՖՆ-ի առաջիկա համերգը ղեկավարելու է Վահագն Պապյանը