Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում. «Առավոտ»
«Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքի ժամանակավոր դադարը կախված է եղել իշխանությունների կամքից»,-«Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը՝ ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Հիմա նրա վերադարձն արդյոք իր ցանկությա՞մբ է, թե իշխանությունների հերթական թույլտվությամբ: Կարծում եմ՝ իշխանությունների թույլտվությամբ: Թե ինչ հաշվարկ ունեն իշխանությունը և Սերժ Սարգսյանը՝ դժվարանում եմ ասել»,- հավելել է Ավետիք Իշխանյանը:
Բնորոշումները, թե Գագիկ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքով է վերադառնում, Ավետիք Իշխանյանը «լիրիկա» է որակել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան