Արսեն Բաբայան. ԵԱՀԿ-ին հրավեր է ուղարկվել
Ազգային Ժողովն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկել չորս միջազգային կազմակերպությունների:
Panorama.am-ին հայտնեց ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Հրավերներ են ուղարկվել ԵԽ-ին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը Կարիքների գնահատման առաքելության զեկույցում առաջարկում է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների համար գործուղել ընտրությունների դիտորդական առաքելություն, եթե Հայաստանի իշխանությունները պաշտոնական հրավեր ուղարկեն:
Փորձագետների հիմնական թիմից բացի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ-ն առաջարկում է ԵԱՀԿ մասնակից պետություններից գործուղել 24 երկարաժամկետ դիտորդ՝ ամբողջ երկրի տարածքում ընտրական գործընթացին հետևելու նպատակով և 250 կարճաժամկետ դիտորդ՝ ընտրության օրը տեղի ունեցող գործընթացներին հետևելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ամեն ինչ փորձում ենք անել հենց մեզ համար. Ալեքսանդր Մարկարովը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին
- Սերգեյ Մինասյան. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը դրական էր
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունել է թեկնածուների սեռի քվոտայի ավելացումը
- Ստորագրված ընտրացուցակները կհրապարակվեն՝ հնարավոր կեղծիքների կանխարգելման համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց
- Նոր ԸՕ-ում հաշվի են առնվել կատարված առաջարկությունների մեծ մասը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան