Նյու Յորքում աճուրդի է դրվել Թրամփի մանկության տունը
Նյույորքյան այն տունը, որտեղ իր մանկությունն անցկացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, աճուրդի է դրվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը, գրում է Գազետա.ռու-ն:
Նշվում է, որ երկհարկանի աղյուսե շինությունը, որը կառուցվել է 1940 թվականին Թրամփի հոր կողմից, գտնվում է Քուինս շրջանում՝ Մանհեթենից 16 կմ հեռավորության վրա։ Թրամփն այդ տանն ապրել է մինչ 4 տարեկան դառնալը, որից հետո տեղափոխվել է ոչ հեռու գտնվող տուն։
Տունն ունի 5 ննջասենյակ, 4 սանհանգույց, բուխարի և ձմեռային այգի։ Այն աճուրդի դրվել էր անցած տարի, դեկտեմբերին տունը ձեռք էր բերել շինարար Մայքլ Դևիսը 1,4 մլն դոլարով, սակայն հիմա նա որոշել է այն վաճառել։