Չինարիի դիվերսիոն փորձը եղել է այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերի կողմից վտանգ չկար. ՄԻՊ
Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում պետական սահմանին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք առաքելությունը պարզել է, որ ՀՀ զինված ուժերի կողմից բացառվել է որևէ վտանգ հակառակորդի նկատմամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, փաստահավաք առաքելությունն իրականացվել է բաց ռեսուրսների հիման վրա։ Նշենք, որ փաստահավաք առաքելությունն իրականացվել է դեկտեմբերի 29-30-ին, ինչպես նաև տոնական օրերին։
«Միջադեպը, որից սկսեց, երեք հայ զինծառայողների կյանքից զրկելն էր, և այդ առումով մեր փաստահավաք աշխատանքները ցույց տվեցին, որ հայ զինծառայողներին կյանքից զրկելը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ մեր զինծառայողների կողմից հակառակ կողմին վնաս հասցնելու որևէ վտանգ չի եղել», -հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Դիվերսիոն փորձի հետևանքով հայկական զինված ուժերի 2 զինծառայող և մեկ սպա էր սպանվել: Նրանք սպանվել էին իրենց ծառայության վայրում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: Այդ ժամանակ մարտական հենակետում հայտնաբերվել էր ադրբեջանցի զինծառայողի դի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան