Ադրիան Ռամոսը մոտ է Չինաստան տեղափոխությանը
Դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Ադրիան Ռամոսը կարիերան կարող է շարունակել Չինաստանում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Ակումբներից մեկը, որը հետաքրքրվում է կոլումբիացի հարձակվողի ծառայություններով, «Չունցին Լիֆանն է»։
Նշվում է, որ բանակցային գործընթացն ավարտական փուլում է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 մլն եվրո։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Ռամոսը կարող է 6 ամսով վարձավճարով տեղափոխվել «Գրանադա»։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2014 թ.-ից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։