«Բարսելոնը» չինացիներից 50 մլն է պահանջել Թուրանի համար
«Բարսելոնի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է միանալ աստղային այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս չինական Սուպերլիգայում։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, կատալոնցիները պատրաստ են բաժանվել իրենց կիսապաշտպանից, որին իր կազմում շատ է ուզում տեսնել «Գուանչժոու Էվերգրանդը»։ «Գուանչժոուն» Չինաստանի գործող չեմպիոնն է, իսկ ներկայումս այդ թիմը գլխավորում է աշխարհի անվանի չեմպիոն Լուիս Ֆելիպե Սկոլարին։
«Բարսելոնի» 29-ամյա կիսապաշտպանի համար «Բարսելոնը» պահանջում է 50 մլն եվրո, որը չինական ակումբը պատրաստ է վճարել։
Ինքը՝ Թուրանը, «Գուանչժոում» կարող է տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ ստանալ։
Թուրք ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփել է 3 գոլ և 3 գոլային փոխանցում կատարել Պրիմերայում անցկացրած 13 խաղում։