Դավիթ Բաբայան. Լավրովն ասաց հերիք է սպեկուլյացիաներ անեք
«Լավրովը բացեիբաց ասաց, որ սա Ադրբեջանի ներքին գործը չէ, հերիք է սպեկուլյացիաներ անեք մանիպուլյացիաների, շանտաժի միջոցով քողարկեք խնդրի էությունը»: «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությանը, նշեց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը և հավելեց, որ այդ հայտարարությունը շատ կարևոր էր, այն իմաստով, որ այսուհետ Ադրբեջանը չփորձի Արցախի հիմնահարցը դիտարկել իբրև ներքին հարց: Այդպիսի բան չի կարող լինել:
«Այսօր աշխարհում տեղի են ունենում ազգերի ինքնորոշման բազմաթիվ գործընթացներ, և որևէ մեկի մտքով անգամ չի անցնում այդ գործընթացը համարել «ներքին գործ»»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ ազգերի ինքնորոշման բազմաթիվ նախադեպեր կան որոնք ապացուցում են, որ ազգային ինքնորոշման սկզբունքը չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին:
«Կոսովոյի, Հյուսիսային Իռլանդիայի, Էրիթրեայի և այլ դեպքերը հստակ նշել են որ ազգերի ինքնորոշման իրականացման ժամանակ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող խոչընդոտ դառնա»,- նշեց խոսնակը:
Լավրովի հայտարարությունը նաև իր մեջ պարունակում էր այն ուղերձը, որ առանց ազգերի ինքնորոշման խնդիրը կարգավորելու, հակամարտության կարգավորման մասին խոսել չի կարելի: Ուստի սա ինչ որ տեղ յուրօրինակ մեսիջ էր նաև եռանախագահների կողմից:
Բաբայանի խոսքով, Ադրբեջանն իր դեստրուկտիվ քաղաքականությամբ ավելի շատ է վատ վիճակի մեջ դնում եռանախագահներին՝ խախտում է զինադադարի ռեժիմը, պայմանավորվածությունները չի իրականացնում:
«Մենք միշտ ասել ենք, որ կոշտ արձագանք է պետք: Ճիշտ է, մինչև հիմա այդ արձագանքները փակ խողովակներով են տեղ հասել, սակայն այժմ արդեն եռանախագահներն էլ են հասկանում, որ այս շանտաժը չի կարող երկար շարունակվել, դրա համար պետք է արդեն ուղեցույց տան, որ թեպետ հակամարտության կարգավորման որևէ պարտադիր տարբերակ չկա, բայց կան նաև ողջամիտ մոտեցումներ, որոնք խախտել չի կարելի, քանզի սա արդեն դառնում է միջազգային իրավունքի խախտում»,- նշեց նա:
Անդրադառնալով Բաքվի արձագանքներին, Բաբայանը նշեց, որ բնականաբար Ադրբեջանում այս հայտարարությունը վատ են ընդունում:
«Բաքվում փորձում են Լավրովի հայտարարությունը քողարկել սուբյեկտիվ երանգ հաղորդելով, թե իբր Լավրովը վատ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ, նշում են նրա էթնիկ պատկանելության մասին և այլն, որպեսզի այդ սառը ցնցուղից ինչ որ կերպ ուշքի գան»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Կուրցն այսօր կքննարկեն ղարաբաղյան խնդիրը
- Լավրով. ՌԴ-ն որոշիչ դեր ունեցավ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան