Դիմիտրի Պայե. «Եթե «Վեստ Հեմը» չվաճառի ինձ, պատրաստ եմ վնասվածք ստանալ»
«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն հայտարարել է, որ այլևս երբեք այդ թիմի կազմում խաղադաշտ չի մտնի։ Բացի այդ, նա պատրաստ է վնասվածք ստանալ, որպեսզի չխաղա անգլիական թիմում։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ 29-ամյա ֆրանսիացին պլանավորում է վերադառնալ «Մարսել»։
«Երդվում եմ, որ այլևս երբեք չեմ կրի «Վեստ Հեմի» մարզաշապիկը,- Պայեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եթե ակումբը չվաճառի ինձ, կվնասեմ սեփական խաչաձև կապանները։ Ես մարդ եմ և իրավունք ունեմ ընտրել իմ ապագան»։