Զամմեր. «Լամը գիտի, թե ինչ է պետք՝ բարձր մակարդակով հաջողության հասնելու համար»
Մյունխենյան «Բավարիայի» նախկին մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը կիսվել է այն մասին կարծիքով, թե արդյոք թիմի ավագ Ֆիլիպ Լամն ապագայում կարո՞ղ է հաջողությամբ աշխատել այդ պաշտոնում։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանական ԶԼՄ-ները մեկ անգամ չեն քննարկել այդ թեման։
«Լամը Չեմպիոնների լիգայի ու աշխարհի առաջնության հաղթող է։ Նա գիտի, թե ինչ է պետք՝ ամենաբարձր մակարդակով հաջողության հասնելու համար։ Նա այստեղ պետք է գտնի իր սեփական ուղին, ինչպես արել է խաղացողի ու ավագի կարգավիճակում։ Լամը գիտի, թե իրենից ինչ է կախված»,- Զամմերի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ «Բավարիայի» հետ Լամի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. ամառը, իսկ ֆուտբոլիստը հակված է այն մտքին, որ լիարժեք կկատարի պայմանագրային պարտավորությունները։