Իտալիայում երկրաշարժը ոչ մեծ ավերածություններ է առաջացրել
Այսօր առավոտյան Իտալիայի կենտրոնական շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ոչ մեծ ավերածություններ են գրանցվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Rainews24 հեռուստաալիքին:
Իտալիայի երկրաֆիզիկայի և վուլկանոլոգիայի ազգային Ինստիտուտի տվյալներով՝ երեք ստորգետնյա ցնցումների մագնիտուդը եղել է 5,3-5,4: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հռոմի պատմական հատվածում, որը գտնվում է էպիկենտրոնից 100 կիլոմետր հեռավորութան վրա:
Հեռուստաալիքի փոխանցմամբ` երկրաշարժի հետևանքների վերացմանը խոչընդոտում են եղանակային պայմանները. Աբրուցո և Մարկե շրջաններում վերջին օրերին առատ ձյուն է տեղացել: