Լավրովն ու Կուրցն այսօր կքննարկեն ղարաբաղյան խնդիրը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում բանակցություններ կունենա Ավստրիայի ԱԳ նախարար Սերգեյ Կուրցի հետ, ով նաև ԵԱՀԿ գործող նախագահն է:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես սիրիական հակամարտության կարգավորման, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, ԼՂ խնդրի կարգավորման, ինչպես նաև Մերձդնեստրում, Յեմենում, Լիբիայում ստեղված իրավիճակի վերաբերյալ:
Ավելի վաղ՝ անցած տարեվերջին Կուրցը հայտարարել էր, որպես ԵԱՀԿ գործող նախագահ անձամբ է այցեր կատարելու հակամարտություններից տառապող տարածաշրջաններ:
«Մենք նաև ընդգծել ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Ես դա կրկնել եմ քանիցս։ Հակամարտությունից տառապող բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է լինեն առաջնահերթ»,-ասել էր նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան