
Պաշտպանը չի մեկնաբանում Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
Հայտնի «տոնածառի գործով» օրերս 2 տարվա ազատարզրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ դատավճիռը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի մեկնաբանում:
«Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ մտած չէ, բողոքարկման փուլում է, և ես չեմ կարող մեկնաբանել, գնահատական տալ», -լրագրողի հարցին ի պատասխան ասաց Թաթոյանը:
Պաշտպանը վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, ասաց, թե արգելվում է, որ ՄԻՊ-ը միջամտի դատական քննության փուլում գտնվող գործերին:
«Եթե ես որևէ գնահատական տամ, դա կլինի օրենքի կոպիտ խախտում», -ասաց Պաշտպանը:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով օրերս դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու համար: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Սաֆարյանի դեմ ցուցմունքներ տվել էին միայն ոստիկանության ծառայողները:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. «Տոնածառի գործ»
- Այսօր կհրապարակվի «տոնածառի գործով» Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
- «Տոնածառի գործով» պաշտպան. Գևորգ Սաֆարյանին նման մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր լինելու համար
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին