
Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդրի պատճառով: kp.ru կայքը գրում էր, որ նա Հյուսթոնի (Տեխաս նահանգ) հիվանդանոց էր տեղափոխվել շաբաթ օրը:
Ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ ՄակԳրատի խոսքով, նախկին նախագահը «շատ լավ է արձագանքել բուժման կուրսին»: Նա նշել է, որ առաջիկա օրերին Սպիտակ տան նախկին ղեկավարին հնարավոր է դուրս գրեն:
«Բժիշկները և բոլորը շատ գոհ են, հույս ունենք, որ շուտով դուրս կգրեն»,- Associated Press-ին ասել է ՄակԳրատը:
92-ամյա Ջոր Բուշ-ավագը ԱՄՆ նախագահն է եղել 1989-1993 թվականներին:
Ավելի վաղ Բուշ-ավագն ասել էր, որ չի կարող մասնակցել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանն առողջական խնդիրների պատճառով: