Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը
Հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին գլխավորելու է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության արարողությունը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Canal+ հեռուստաընկերության Թվիթերում:
2014 թվականին Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի: Ֆրանսիայի ազգային կինոմրցանակը նա ստացել է որպես լավագույն ռեժիսոր «Վեներան մորթիներով» կինոնկարի համար:
Նշենք, որ Ռոման Պոլանսկին կինեմատոգրաֆիայի ասպարեզում արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների ու պարգևների, այդ թվում ` Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ», Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»` ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած ձեռքբերումների համար, «Օսկար», «Սեզար», «Ոսկե գլոբուս», BAFTA` լավագույն ռեժիսորական աշխատանքի, ինչպես նաև եվրոպական կինոակադեմիայի «Ֆելիքս»` լավագույն ֆիլմի, ռեժիսուրայի և կինեմատոգրաֆի զարգացման համար կատարած ներդրումների համար:
«Սեզար» մրցանակը, որը երբեմն անվանում են նաև «ֆրանսիական «Օսկար»», շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma)։ Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։ Մրցանակաբաշխության քվեարկությունը մասնակցում է ամբողջ աշխարհից կինոյի ոլորտի ավելի քան 3500 պրոֆեսիոնալներ՝ ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ, պրոդյուսերները, և այլ մասնագետներ:
2017-ին «Սեզար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին: Հավակնորդների ցուցակը հրապարակվելու է հունվարի վերջին: