Դատախազը վերացրել է «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ ՔԿ որոշումը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության միջոցով 23.12.2016թ.-ին ուղարկվել են ՀՀ ՔԿ` ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 180-181-րդ հոդվածների կարգով համապատասխան ընթացք տալու հանձնարարությամբ:
2016թ. դեկտեմբերի 30-ին ՔԿ-ի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը և պարզվել, որ որոշումը կայացվել է վաղաժամ, չեն ստուգվել առերևույթ հանցագործության վերաբերյալ բոլոր տվյալները, անհիմն կերպով արժանահավատ են համարվել միայն կրթահամալիրի տնօրինության և աշխատակիցների հայտնած տեղեկությունները, ինչի կապակցությամբ նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2017թ. հունվարի 16-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
Քրեական գոծով նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությանը:
Հարակից հրապարակումներ`
- «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում
- Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր
- «Փոքր Մհեր»-ում ստեղծված խնդիրը կրթահամալիրի փակ լինելու մեջ է. ԿԳ նախարար
- Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Փոքր Մհերի» հետ կապված հաղորդումներին
- «Փոքր Մհեր» կրթահամալիրը միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին
- «Փոքր Մհեր»-ում հիմնախնդիրն ավելի գլոբալ է, քան պարզ կոնֆլիկտ. Լևոն Մկրտչյան
- «Փոքր Մհեր»-ում որպես տույժի միջոց երեխային զրկել են հանգստյան օրերին գնալ տուն. ՄԻՊ
- Որոշվել է փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը
- «Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին
- ՄԻՊ-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ է բացահայտել
- ՄԻՊ. Իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները