Գվարդիոլայի «սև ցուցակում» են հայտնվել 13 ֆուտբոլիստներ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է կազմի փոփոխություն կատարել` ազատվելով 13 ֆուտբոլիստներից: Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Էվերտոնից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո մարզչի համբերության բաժակը լցվել է: Նա մտադիր է որոշումն իրականացնել մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Պեպի «սև ցուցակում» են 6 ֆուտբոլիստներ, ում պայմանագրերի ժամկետները լրանում է ամռանը` Յայա Տուրե, Վիլլի Կաբալյերո, Պաբլո Սաբալետա, Գայել Կլիշի, Բակարի Սանյա և Խեսուս Նավաս: Նրանց կողքին է Ալեքսանդր Կոլարովը, ինչպես նաև այլ ակումբներում վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստներից Ջո Հարտը, Էլյակիմ Մանգալան, Վիլֆրիդ Բոնին և Սամիր Նասրին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 42 միավորով հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Վերջինիս հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդը» 2 միավոր պակաս ունի: