Հայաստանի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար
Այսօր Մինսկում ավարտվեցին «Զարգացման Գավաթ-2017» խմբային մրցաշարի հանդիպումները B խմբում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 3-րդ տուրում ուժերը չափեց Բելգիայի իր հասակակիցների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր ընտրանին պարտվեց 1:3 հաշվով: Ինչպես և նախորդ խաղում, մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Գերման Կուրբաշյանը:
Այսպիսով` Հայաստանի Մ-17 հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը և հունվարի 20-ին կմրցի Լատվիայի Մ-17 հավաքականի հետ` 10-12 տեղերի համար պայքարում: