Դահուկավազքի Հայաստանի չեմպիոնները
Ծաղկաձորում ավարտվել է 2017 թ. դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 50 մարզիկներ ՀՀ Գյումրի, Աշոցք, Վանաձոր և Հրազդան քաղաքներից, ինչպես նաև Երևանի ՖԻՄԱ թիմից:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մասնակիցները մրցել են 5 կմ ազատ ոճ, 10 կմ ազատ ոճ, 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում:
Տղաների մրցապայքարում բոլոր մրցաձևերից հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը: Աղջիկների մրցապայքարում՝ 5 կմ ազատ ոճ և 5 կմ դասական ոճ մրցաձևերում հաղթող է դարձել Կատյա Գալստյանը, իսկ 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում՝ Աննա Մխիթարյանը: