Աշխարհի ամենաթանկ նկարչուհիները
Artnet հրատարակչությունը հրապարակել է կանանց շրջանում ամենաթանկ նկարիչների անունները: Գազետա.ռու կայքը գրում է, որ խոսքը գնում է այն վարպետների մասին, որոնց աշխատանքներն աճուրդներում վաճառվում է ամենաբարձր գնով: Առաջին տեղում է ճապոնուհի Յայոի Կուսաման: Նրա «Սպիտակ №28 նկարը» աճուրդում վաճառվել է 7, 3 միլիոն դոլարով:
Երկրորդ տեղում է ամերիկուհի Սինդի Շերման: Նրա աշխատանքներից ամենաթանկը վաճառվել է 6,7 միլիոն դոլարով:
Այնուհետև գալիս են բրիտանացի Բրիջետ Ռայիլին, հարավաֆրիկյան ծագում ունեցող հոլանդացի նկարչուհի Մարլեն Դյուման, բրիտանուհի Սեսիլի Բրաունը:
Յայոի Կուսամա
Սինդի Շերմա
Բրիջետ Ռայիլի
Մարլին Դյումա
Սեսիլի Բրաուն