«Շիրակում» փորձաշրջան են անցնում վեց լեգեոներներ
«Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է նախապատրասվել 2016/17 առաջնության գարնանային հատվածին։ Գյումրեցիների մարզչական շտաբը` Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, թիմի կազմն ուժեղացնելու նպատակով փորձաշրջանի է հրավիրել մի շարք օտարերկյա ֆուտբոլիստների։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այժմ «Շիրակի» կազում մարզվում են՝ կոտդիվուարցիներ Մուսա Պոլ Բակայոկոն (21 տարեկան, հարձակվող) և Վի Մուհամեդ Սիլան (22 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), գամբիացիներ Յանկուբա Ջելոն (19 տարեկան, հարձակվող) և Մուսա Կամբին (19 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), ինչպես նաև ամերիկացի Կիրիան Չինազորմ Նվաբուեզեն (25 տարեկան, հարձակվող) և կամերունցի Օմառո Կաինան (21 տարեկան, կիսապաշտպան)։ Վերջին երկու ֆուտբոլիսները մրցաշրջանի առաջին հատվածում հանդես են եկել «Արարատում»։