Մասսո. «Կպարզեցնենք ծրագիրը` Ալյոնայի ոտքը խնայելու համար»
Գեղասահքի Ալյոնա Սավչենկո-Բրունո Մասսո գերմանական զույգը հաստատել է, որ կմասնակցի Չեխիայում կայանալիք մարզաձևի Եվրոպայի առաջնությանը, թեև Ալյոնային շարունակում է անհանգստացնել ոտքի վնասվածքը: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Երբեք չեմ ունեցել վնասվածքներ, որոնք այսքան երկար կանհանգստացնեին ինձ: Բժիշկներն ասում են, որ այս կարգի վնասվածքի համար երկարատև բուժումը նորմալ է: Առաջին շաբաթվա ընթացքում սառույցին կանգնում էի մեկ ոտքի վրա: Շատ եմ կատարում վարժություններ, սակայն ոչ ոք հրաշք գործել այս պարագայում չի կարող»,- ասել է Սավչենկոն:
«Մտադիր ենք մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Կպարզեցնենք ծրագիրը` Ալյոնայի ոտքը խնայելու համար: Կարևորն այն է, որ չբարդացնենք իրավիճակը»,- ասել է Մասսոն: