Զինեդին Զիդան. «Սելտայից» կրած պարտությունը կարելի է ուղղել»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սելտայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումից հետո, որում նրա թիմը պարտվել է 1։2 հաշվով, ափսոսանք է հայտնել պարտության համար։ Պատասխան խաղը կկայանա հունվարի 25-ին։
«Սելտայի» գերազանց խաղն ինձ չզարմացրեց,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Վատ է, որ պարտվում ենք անընդմեջ երկրորդ խաղում։ Սակայն վստահություն ունենք մեր ուժերի նկատմամբ, գիտենք, թե հետագայում ինչ պետք է անենք։ Հաշիվը մեր օգտին չէ, սակայն դա պատասխան խաղում կարող ենք ուղղել։ Բնականաբար, արդյունքի համար պատասխանատվություն եմ կրում, և անհրաժեշտ է, որ որոշում կայացնեմ։ Պետք է հանգստանալ ու շարունակել աշխատանքը»։