Թբիլիսիում բացվելու է թուրք լուսանկարչի ցուցահանդեսը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին
Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հունվարի 21-ին երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ, որից հետո «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կբացվի թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի «Ո՞վ եմ ես» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
aliq.ge կայքը գրում է, որ Վեդաթը Թուրքիայում լքված հայկական եկեղեցիների, ամայացած գյուղերի ու քաղաքների պատկերներով փորձում է բարցրաձայնել այն ճշմարտությունը, որը թուրքական պետությունը՝ ոչնչացնելով հայկական հետքը, պարտադրում է մոռանալ ու վերացնել, մերժել ու արհամարհել:
Լուսանկարները Թուրքիայում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության խոսուն վկաներն են, իսկ Թբիլիսիիում բացվող ցուցահանդեսը նաև բողոք է խտրականության, պատմական անարդարության դեմ, և նվիրվում է երկու ժողովուրդների հաշտեցմանը ձգտող Հրանտ Դինքի հիշատակին:
Ումութի լուսանկարների ցուցահանդեսը բաց է լինելու մինչև փետրվարի 1-ը։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքն այսօր կդառնար 62 տարեկան
- ԱՄՆ-ում լույս է տեսել «Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» անգլերեն վեպը
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան