Իտալիայում հայտարարել են երկրաշարժի աղետալի հետևանքների մասին
Իտալիայի Մարկեի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են հունվարի 18-ին տեղի ունեցած ﬕ շարք ստորգետնյա ցնցուﬓերի «աղետալի» հետևանքների մասին և խնդրել են օգնություն տրամադրել:
BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ չորեքշաբթի առավոտյան Իտալիայի Լացիոյի, Աբրուցոյի և Մարկեի մարզերում ﬕ քանի ժամվա ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 5 մագնիտուդով չորս ուժգին երկրաշարժեր, որոնք առաջացրել են ձնակույտեր և սողանքներ:
Երկրաշարժի հետևանքով հազարավոր ընտանիքներ Մարկեի մարզում ﬓացել են առանց էլեկտրականության, ևս ﬕ քանի գյուղերի բնակիչներ կտրված են ﬓացել արտաքին աշխարհից:
Աբրուցոյի մարզում երկրաշարժի զոհ է դարձել 83-ամյա տղամարդ, ում գտել են Տերամո քաղաքում իր տան ավերակների տակ: Եվս ﬔկ մարդ անհայտ կորած է համարվում այն բանից հետո, երբ հայտնվել է ձնակույտի տակ:
Ստորգետնյա ցնցուﬓերն զգացվել են նաև Լացիոյի տարածաշրջանում, այդ թվում նաև Հռոմում, որտեղ դադարեցվել է ﬔտրոյի աշխատանքը: