Մեքսիկական մամուլը Կ.Օրբելյանին համարել է մերօրյա ամենապահանջված դիրիժորներից մեկն աշխարհում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ օրերս Մեքսիկայի հեղինակավոր Մարտինեզ թատրոնում տեղի է ունեցել լատվիացի անվանի մեցցո-սոպրանո Էլինա Գարանցայի համերգը: Օպերային թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեքսիկական մամուլը բարձր է գնահատել Կ.Օրբելյանի դիրիժորական վարպետությունը նրան համարելով մերօրյա ամենապահանջված դիրիժորներից մեկն աշխարհում:
Կ.Օրբելյանը կարճատև հյուրախաղերից հետո վերադառնում է հայրենիք:
Նշենք, որ Կոնստանտին Գարիի Օրբելյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է 2016 թ. հունիսի 3-ից:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Գ. Օրբելյանի առաջին ելույթը՝ գլխավոր թատրոնի բեմում
- Կոնստանտին Օրբելյանը «բացում է» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դուռը
- Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին