Հունվարի 20-ին Երևանում մեկնարկելու է ՀՀ մեծահասակների գնդակային առաջնությունը
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում 2017 թ. հունվարի 20-22-ը անցկացվելու է ՀՀ մեծահասակների գնդակային հրաձգության առաջնությունը, որին մասնակցելու են շուրջ 80 մարզիկներ, որոնք մրցելու են oդամղիչ հրացան 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), օդամղիչ ատրճանակ 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), վազող թիրախ 10 մ (տղաներ 30+30 կրակոց, աղջիկներ 20+20 կրակոց) և վազող թիրախ 10 մ խառը վազք (տղաներ՝ 2 x 20 կրակոց, աղջիկներ՝ 2 x 20 կրակոց) մրցաձևերում: Այս մասին տեղեկացնում է msy.am-ը։
Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը հունվարի 24-ին 13-հոգանոց կազմով մեկնելու է Մյունխեն՝ միջազգային մրցաշարի մասնակցելու նպատակով:
Նշենք, որ Մյունխենում մեր պատվիրակությանը միանալու է նաև հավաքականի անդամ Քրիստիան Լաուերը, որը Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ներկայացրել է միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում: Հրաձգության ՀՀ հավաքականը Մյունխեն է մեկնելու գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ: