Փորձագետ. Ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն այսօր և վաղը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցիալական կայքերի օգտատերերին ու կայքերին հիշեցնում է՝ հունվարի 19-ին և 20-ին պետք է զգուշավոր լինել: Ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերն են լինելու:
««Սև հունվարն» են նշում, և հունվարի 20-ը»,-ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է փորձագետը:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, այս տարի թշնամի երկրի հաքերների հարձակման թիրախ են դառնում ոչ միայն կայքերը, այլև՝ սոցցանցերի օգտատերերը:
Նա խորհուրդ է տալիս պատահած հղումի վրա չսեղմել, իսկ եթե գաղտանաբառը կրկնվում է որևէ այլ տեղ՝ մեյլ, սկայպ և այլն, ապա անպայման փոխել:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է ինչպես պաշտպանվել ֆեյսբուքում ադրբեջանցի հաքերներից
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- «Այդպիսի բանը հնարավոր չէ մոռանալ և ներել». ԱՄՆ-ում ցուցադրվում է «Մեկ դար տևողությամբ ցեղասպանություն. Բաքվի Սև հունվարը» ֆիլմը
- «Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը»
- Մի՞թե կարելի էր ազգության պատճառով մարդկանց կոտորել. «սև հունվարի» ականատես