Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարց չկա. Խոսնակ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Երկրապահ կամավորական միությունից հեռացնելու հարց չկա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները:
«Նման հարց չկա, չի էլ քննարկվել: Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ-որ թերթեր են գրում այդ մասին, որոնք իրենց էջերը լցնելու լուր չունեն և հնարում են», -փոխանցեց պարոն Վարդանյանը:
Նրա խոսքով, Երկրապահ կամավորականների միությունից քաղաքական հայացքների համար չեն հեռացնում անդամներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան