Ծառուկյանի վերադառնալը անակնկալ չէր. Մինասյան
Գագիկ Ծառուկյանի վերադառնալը քաղաքականություն սպասելի զարգացում էր,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այստեղ որևէ անակնկալ չկար ոչ մասնագետների, ոչ հասարակության համար. «Սպասելի է նաև, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը փորձելու է նախընտրական այս իրավիճակում աշխատել այն դաշտում, որը մասնագիտական լեզվով կարելի է կոչել կոնստրուկտիվ ընդդիմության դաշտ: Այլ բան է՝ արդյոք կունենանք «Բարգավաճ Հայաստանի» շուրջ ինչ-որ ավելի լայն դաշինք, թե նրանք միայնակ կգնան ընտրապայքարին: Այստեղ կարևոր հանգամանք է նաև այն, որ ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, բացառությամբ Հանրապետականի և Դաշնակցությանը, ԲՀԿ-ն ունի և ֆինանսական, և մարդկային ռեսուրսներ, քանի որ այն որոշ չափով պահպանել է Հայաստանի տարբեր բնակավայրերում տարածքային կառույցները»:
Սերգեյ Մինասյանի կարծիքով, Ծառուկյանի վերադարձն իր բացատրությունն ունի. «Հասկանալի է, որ նա վերադարձել է համաձայնությամբ և շատ լավ հասկանում է այն ֆորմատը և սահմանները, որի շուրջ պետք է աշխատի»:
Ըստ քաղաքագետի. այս պահի վերջին ինտրիգները նրանք են, թե որ քաղաքական ուժը, բլոկը կմիավորվի կամ իր մեջ կներառի ինչ-որ այլ փոքր ուժերի, բայց ակնհայտ է, որ ՀԱԿ-ը հավակնում է իրականում գլխավոր ընդդիմադիր ուժ դառնալուն:
Մինասյանը հավելեց՝ պարզ չի նաև, թե ինչ զարգացումներ կլինի «Ժառանգության» հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան