Վանաձորի քիմիական գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը. Վարչապետ
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի առջև հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց աշխատավարձերի խնդրին լուծում տալու համար: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վճարվել է 166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը և ԽՍՀՄ տարիներին աշխատանքի հաջող փորձի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այն նախկինում եղել է մեծ երկրի մի հատված, երբ չկար մատակարարման, շուկայի սպառման խնդիր: Այդ պարագայում ձեռնարկությունն ունեցել է գործունեության բնականոն ռեժիմ: Անկախությունից հետո մենք կանգնել ենք այլ խնդիրների առջև, բազմաթիվ փորձեր են արվել, որպեսզի ներդրողը գա, կարողանա այդ բիզնեսը կազմակերպել և հասկանալի է, որ նա պետք է կարողանա այդ ապրանքը վաճառել: Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել և' օբյեկտիվ, և' սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը:
Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»:
Կարեն Կարապետյանը գործարանի աշխատակիցներին և մասնագետներին ևս հորդորել է ներկայացնել առաջարկություններ:
Հարակից հրապարակումներ`
- «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ում կա շատ աննշան գույքի օտարում. Լ.Յոլյան
- Ուսումնասիրվում է «Վանաձոր քիմպրոմ» գործարանի վերագործարկման հարցը. Երվանդ Զախարյան (տեսանյութ)
- Մինչև դեկտեմբերի 15-ը կմարվի «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը
- ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն և «ՀԷՑ»-ը պահանջում են սնանկ ճանաչել «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա