Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
Այսօր ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի ու ցայտաղբյուրի բացման արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, Վաղարշակ Գրիգորյանի դասղեկ Վարդուհի Աղաբեկյանը նշել է, որ այսօր՝ իր աշակերտի ծննդյան օրը, հարազատ դպրոցի բակում հավաքվել են նրա սիրելի ուուցիչները, դասընկերները, հարազատները:
«Վաղարշակն ուսումնառության վեց տարիներն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: Նա շատ խելացի, ընկերասեր, ազնիվ, պարտաճանաչ երեխա էր: Մասնակցում էր տարբեր մրցույթների: Աշակերտս մի բան անելուց կամ ասելուց առաջ լավ կշռադատում էր, որ չսխալվեր, չափսոսար հետո»,-բնութագրել է Վաղարշակի դասղեկը:
Խաչքար-հուշակոթողի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է, իսկ հովանավորը՝ արմատներով ճարտարցի Կարո Ասրումյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:
2016 թ. ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի բակում թշնամու ագրեսիայի զոհ է դարձել 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, նրա հարազատ եղբայրը՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը ու ևս մեկ դպրոցական՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը, վիրավորվել էին:
Հարակից հրապարակումներ`
- Գոռը հիշում է, ինչպես սպանեցին իր ընկերոջը՝ Վաղարշակին
- Հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված արցախցի երեխաներն ապաքինվում են
- Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից
- Արցախում վիրավորված 11-ամյա Գևորգը դուրս է գրվել հիվանդանոցից
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան