Խավի Գարսիա. «Ձմռանը չեմ հարմարվում միայն հագուստի քանակությանը»
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» իսպանացի կիսապաշտպան Խավի Գարսիան, ով 2014 թ. տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» պատմել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանում ապրելը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
«Ընկերներս հաճախ են հետաքրքրվում, թե ինչպիսին է այստեղ կյանքը: Իսպանիայում մարդիկ Ռուսաստանի մասին գիտեն միայն այն, որ այստեղ շատ ցուրտ է: Մշտապես նրանց ասում եմ, որ Սանկտ Պետերբուրգը հիանալի քաղաք է և որ այստեղ ապրելը մեծ հաճույք է:
Միակ բանը, որին դեռ չեմ կարողանում հարմարվել այն է, որ ձմռանը դուրս գալու համար հարկավոր է շատ ու տաք հագուստ կրել»,- ասել է Գարսիան: