
ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինք» անունով. ՀԺ
Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի գինու, օղու կոմբինատի» շենքում գտնվող գրասենյակում երեկ երեկոյան տեղի է ունեցել Ծառուկյանի և ԲՀԿ-ականների պաշտոնական առաջին հանդիպումը:
Հանդիպումից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ ընդամենը մի քանի օրից տեղի կունենա ԲՀԿ համագումարը, որի ժամանակ Ծառուկյանը կվերընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում: ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինք» անունով, իսկ դաշինքի շտաբի պետը կլինի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան զաքարյանը: Հիշեցնենք, որ վերջինս նախօրեին հայտարարել էր, թե լինելու է Ծառուկյանի կողքին: Լյովա Խաչատրյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ արդեն սկսում են իրենց ռեյտինգային ցուցակների կազմումը: