Հայաստանի և Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիաների նախագահները քննարկել են մի շարք հարցեր
Մոսկվա քաղաքում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի և Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոյի հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, քննարկվել են մի շարք հարցեր` 2017 թ. երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության, լողափնյա վոլեյբոլի «Երևան օփեն 2017» միջազգային մրցաշարի կազմակերպման և օրերի հստակեցման հետ կապված։
Հիշեցնենք, որ մինչ այդ` հունվարի 28-29-ը Երևան քաղաքում կանցկացվի «Ձմեռային վոլեյբոլ 2017» Հայաստանի առաջնությունը: