Ախալցխայում վաճառվում է Վարդգես Սուրենյանցի տունը
Ախալցխայում վաճառվում է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը: akhaltskha.net-ի հաղորդմամբ, տան սեփականատերն ասել է, որ Վարդգես Սուրենյանցի տունը պահպանել է իր նախկին տեսքը, և նա միտումնավոր այն չի վերանորոգել ժամանակակից ձևով, քանզ որ դեռ մտածում է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան գնել Վարդգես Սուրենյանցի տունը և կվերածեն այն թանգարանի:
Վարդգես Սուրենյանցի տունը ունի միջին չափեր հինգ սենյակ և տան հետևի մասում փոքրիկ պարտեզ: Տունը ներկայումս վաճառվում է 90 000 դոլարով:
2009 թվականի օգոստոսի 1-ին Ախալցխայում նկարչի տան պատին տեղադրվեց հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին նվիրված հուշաքար:
Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի համար դիտարկվում են Լուսինե Զաքարյանի, Վարդգես Սուրենյանցի տները
- Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան