Համաշխարհային պրեմիերաներ՝ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի շրջանակում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի այս տարվա առաջին համերգը: «Ձմեռային մեղեդի» խորագիրը կրողի համերգին ելույթ կունենա ալտահար Մաքսիմ Նովիկովը, ինչպես նաև դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ջութակահարներ Կարեն Շահգալդյանը, Սոնա Արզումանյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը:
Համերգին առաջին անգամ հնչելու է Է. Էլպերի և Գ. Պելեցիսի երկու նոր ստեղծագործություն, որոնք գրված են հատուկ Մաքսիմ Նովիկովի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան