![](https://panorama.am/news_images/571/1711420_1/64.thumb.jpg)
Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում երեկ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները: Տուրի կենտրոնական պարտիայում Արման Փաշիկյանը սև խաղաքարերով առավելության հասավ մրցաշարի առաջատար Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց նրան: Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ հաղթանակի շնորհիվ առաջատարների խմբին միացավ Տիգրան Լ. Պետրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյան-Զավեն Անդրիասյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ այս արդյունքի շնորհիվ Անդրիասյանը նույնպես միացավ առաջատարներին: 7-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Հովհաննես Գաբուզյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 4 շախմատիստ` Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 1-4-րդ հորիզոնականները: Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 3,5-ական միավոր, Տիգրան Հարությունյանն ու Սամվել Տեր-Սահակյանը` 3-ական, իսկ Մանուէլ Պետրոսյանն ունի 2,5 միավոր:
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 7 շախմատիստ ունեն չեմպիոն դառնալու գործնական հնարավորություն:
8-րդ տուր
Անդրիասյան – Փաշիկյան
Տեր-Սահակյան – Մարտիրոսյան
Հարությունյան – Պետրոսյան Տ.
Պետրոսյան Մ. – Գրիգորյան
Հովհաննիսյան – Գաբուզյան
Կանանց մրցաշարի 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ունեցան հաղթական ավարտ: Այս տուրում մրցաշարի երկու առաջատարները` Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, մրցում էին իրար հետ: Սև խաղաքարերով հանդես եկող Ղուկասյանը կարողացավ առավելության հասնել Գևորգյանի նկատմամբ և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 5-րդ հաղթանակը տոնեց Աննա Հայրապետյանը: Իրենց մրցակիցներից ուժեղ գտնվեցին նաև Արմինե Բաբայանը, Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը:
7-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է 5,5 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը, առաջատարից կես միավորով է հետ մնում Աննա Հայրապետյանը, Մարիա Գևորգյանը 4,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում, Սուսաննա Գաբոյանը, Արմինե Բաբայանն ու Աննա Սարգսյանը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները։ Մարիամ Ավետիսյան իր ակտիվում ունի 3.5 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում։ Արփինե Գրիգորյանը վաստակել է 2 միավոր, Նարինե Գասպարյանը` 1,5, իսկ Նարե Առաքելյանը` 1:
8-րդ տուր
Ղուկասյան – Սարգսյան
Ավետիսյան – Գասպարյան
Բաբայան – Գաբոյան
Գրիգորյան – Առաքելյան
Գևորգյան – Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
![Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/54049_1/8.thumb.jpg)
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
![Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է](https://panorama.am/video_images/19/54101_1/f677e5f20bbeaa_677e5f20bbee9.png)
![Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան](https://panorama.am/video_images/19/54058_1/f677d117a73ea4_677d117a73ee4.jpg)