Լուիս Էնրիկեն ամռանը կարող է հեռանալ «Բարսելոնից»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բարսելոնից»։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, ֆուտբոլիստների հետ մասնագետի փոխհարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ նա չի պաշտպանել մրցավարներին քննադատած Ժերար Պիկեին։
«Բարսելոնում» Էնրիկեին կարող է փոխարինել Էռնեստո Վալվերդեն՝ «Ատլետիկից», կամ Ռոնալդ Կումանը՝ «Էվերտոնից»։
Լուիս Էնրիկեն «Բարսելոնը» գլխավորել է 2014 թ. և այս ժամանակահատվածում երկուական անգամ հաղթել Իսպանիայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել երկրի ու Եվրոպայի Սուպերգավաթները, Չեմպիոնների լիգայի ու աշխարհի ակումբային առաջնության գավաթները։