Սուրենյան. Դրական տեղաշարժ նկատվում է
«Դրական տեղաշարժ նկատվում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացրած կանխատեսումների համաձայն, այսօր 16:00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանի Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով:
«Եթե երեկ այս ժամին -8...-9 աստիճան էր, ապա այսօր -4...-5 աստիճան է: Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում տեղում է թույլ ձյուն»,-գրել է նա: