Լավրովի հայտարարությանը շոկային իրավիճակ ստեղծեց Ադրբեջանում. քաղաքագետ
«Ադրբեջանցի լրագրողը կարելի է ասել առիթ տվեց, որ Լավրովը նմանատիպ կոշտ հայտարարություն աներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն՝ ասաց քաղաքագետ սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը այդ ասուլիսում հետաքրքրվել էր, թե ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները», արդյոք Մոսկվան ա՞չք կփակի, թե՞ «կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Ի պատասխան ՌԴ արտգործնախարարն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ», դրա վերաբերյալ «որոշումների մի ամբողջ հավաքածու» գոյություն ունի:
«Իրականում դա կարելի է մեկնաբանել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարարի հայտարարություն, որը պարունակում է Մինսկի խմբի գործունեության և Մադրիդյան սկզբունքների ավելի համապարփակ ինչ-որ վերլուծություն: Կարևոր է այն հանգամանքը, որ Լավրովն, ինչպես նաև բոլոր համանախագահները, այս կամ այն ձևով բազմիցս նշել են, որ բոլոր կետերն իրար հետ կապված են, և կլինի դա տարածքների, փախստականների կամ որևէ այլ բաղադրիչ, կարող է լուծվել, միայն եթե Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարց լուծվի: Հերթական անգամ Լավրովի կողմից արձանագրվեց այն հանգամանքը, որ ՌԴ-ն և Մինսկի խմբի համանախագահները դեմ են հակամարտության ուժային լուծման փորձին»:
Ինչ վերաբերում է Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին վերաբերող՝ Լավրովի հայտարարությանը՝ Մինասյանն ասաց, որ այն շոկային իրավիճակ ստեղծեց Ադրբեջանում և հասարակական-լրատվական դաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողի հարցը Լավրովին այնքան լկտի էր, որ պարտադրեց բացահայտումներ անել. Շավարշ Քոչարյան
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- Դավիթ Բաբայան. Լավրովն ասաց հերիք է սպեկուլյացիաներ անեք
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- Լավրով. ՌԴ-ն որոշիչ դեր ունեցավ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան