Վարչապետի հանձնարարականների հիման վրա մշակվել է 101 իրավական ակտ, որից 51-ն ընդունվել է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց տեղեկատվություն կառավարության նախորդ նիստերին տրված հանձնարարականների և դրանց կատարողականի վերաբերյալ:
Դ. Հարությունյանը նշեց, որ 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թ-ի հունվարի 12-ը կառավարության նիստերին հնչել են բազմաթիվ հանձնարարականներ և դրանց հիմնական մասը վերաբերել են քաղաքականությունն իրականացնելուն: Այսինքն՝ նախարարությունները քաղաքականություն իրականացնելու առումով պետք է մշակեին համապատասխան իրավական ակտեր:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մշակվել են 101 իրավական ակտեր, որոնցից ընդունվել են 51-ը: Այդ ակտերի թվին են պատկանում օրենքների նախագծեր, կառավարության և վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում՝ նախարարների հրամաններ:
Անդրադառնալով առավել կարևոր և հետաքրքրություն ներկայացնող որոշումներին՝ Դավիթ Հարությունյանը առանձնացրեց պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քաղաքական որոշումները:
«Առավել կարևոր կետերից մեկը լիազորությունների ապակենտրոնացումն է: Այս հանձնարարականի արդյունքում որդեգրվել է երկու մոտեցում: Առաջին՝ յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որը մշակվում է և չի վերաբերում լիազորությունների ապակենտրոնացմանը, պարտադիր պետք է անդադարձ կատարի լիազորությունների ապակենտրոնացման խնդրին: Այսինքն՝ օրենքը վերլուծվում է, թե ինչ լիազորություններ կան, որոնք վերապահված են կառավարությանը և, եթե հնարավոր է այն վերապահել ավելի ստորին օղակներին համապատասխան պատասխանատվություն սահմանելով՝ օրինակ նախարարություններին, ապա դա իրականացվում է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով «Գնումների մասին» նոր օրենքին, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից՝ նշեց, որ այն նախատեսում է գնումների ավելի ճկուն և թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնելու կառավարության հանրային հաշվետվողականությունը:
Հաջորդը վերաբերում է ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացմանը: «2017թ-ին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 մլրդ դրամ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին