Ալիև.Բաքուն Մոսկվայից նոր սպառազինություն գնելու շուրջ բանակցություններ է վարում
Բաքուն Մոսկվայի հետ նոր սպառազինություն ձեռք բերելու շուրջ բանակցություններ է վարում, քանզի հետաքրքրված է պաշտպանական բնույթի նորագույն համակարգերով: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:
«Նոր մեծաքանակ գնումների շուրջ մենք բանակցություններ ենք վարում: Դուք լավ գիտեք, թե ինչքան զարգացած է ռուսաստանյան ռազմարդյունաբերությունը: Մենք հիմնականում հետաքրքրված ենք նոր մշակումներով, ժամանակակից պաշտպանական սպառազինություններով: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռային տեխնիկային, թե՛ պաշտպանական համակարգերի ամբողջ համալիրին: Դա մշտական գործընթաց է»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոր գործարքների լավ հեռանկար կա:
Վերջինս նաև նշել է. «Ադրբեջանը Ռուսաստանից մոտ 5 միլիարդ դոլարի զինտեխնիկա և սպառազինություն է պատվիրել և պատվերի մեծ մասն արդեն իրականացվել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին