Բայլի. «Հույս ունեմ, որ ողջ կյանքում կխաղամ «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» իվուարցի պաշտպան Էրիկ Բայլին պատրաստվում է իր ողջ կարիերան անցկացնել «Օլդ Տրաֆֆորդում»։
Հիշեցնենք, որ Բայլին անցած ամռանն է «Վիլյառեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն արդեն 12 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում։
Բայլին հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն իր համար երազանքների սահմանագիծ է։
«Հույս ունեմ, որ ողջ կյանքում կխաղամ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Շատ երջանիկ եմ այստեղ, որովհետև սա մեծագույն ակումբ է։ Ինձ համար հսկայական պատիվ է խաղալ նման ակումբում։ Հույս ունեմ, որ, տալով լավագույնը, կարող եմ մեծագույն խաղացող դառնալ։ Շատ դժվար է հավակնել տեղի «ՄՅու»-ի հիմնական կազմում։ Վայելում եմ խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր րոպեն։ Երբեք ավելին չեմ երազել»,- Բայլիի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։